Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են

Ասում են
19.04.2022 | 17:59

Լավ կլիներ համոզեինք մեր իշխանություններին, որ չգնային ծայրահեղ քայլի, բայց, կարծում եմ, մենք անցել ենք այդ ռուբիկոնը, որ կարողանայինք համոզել: Այս իշխանությունը ցույց է տվել, որ չունի այդ հատկությունը, որ դիմանա թշնամու ճնշումներին, հետպատերազմյան այդ ուղղահայաց հոխորտանքներին, բռնազավթումներին, որ տեղացել է թշնամական զույգը, գուցե նաև՝ «միջազգային հանրությունը», որին հղում արեց Նիկոլ Փաշինյանը: Նա ի զորու չէ դիմակայելու:

Մենք չենք կարող համոզել նրան: Այս իրավիճակում պետք է փոխվի իշխանությունը: Եթե այդ իշխանությունը չի գիտակցում, որ Հայաստանի շահից է բխում այդ փոփոխության անհրաժեշտությունը, ուրեմն հայ ժողովուրդը ոչ լավ օրից պետք է հավաքվի, իր մեջ ուժ գտնի հավաքվելու այս և բոլոր հրապարակներում ու այդ փոփոխությունը կատարի:

Րաֆֆի Հովհաննիսյան

Դիտվել է՝ 42741

Մեկնաբանություններ